Անասնաբուժություն

Աշխարհի բոլոր պետությունների համար համընդհանուր խնդիր է կենդանիների, այդ թվում՝ կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ (զոոնոզ) հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների կազմակերպումը։

Ելնելով հարևան երկրներում արձանագրված կենդանիների հատուկ վտանգավոր, կարանտինային և պարտադիր ծանուցման ենթակա վարակիչ հիվանդությունների անասնահամաճարակային իրավիճակից և հանրապետության առանձին մարզերում արձանագրված կենդանիների վարակիչ հիվանդությունների անասնահամաճարակային իրավիճակից, ղեկավարվելով «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով՝ յուրաքանչյուր տարի իրականացվում են անասնահակահամաճարակային կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներ։

 «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագիրը և միջոցառումների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» ծրագրի շրջանակներում (այսուհետ՝ ծրագիր) միջոցառումների իրականացումն ուղղված է հանրապետությունում անասնահամաճարակային կայուն իրավիճակի ստեղծմանը և պահպանմանը։

Ծրագրի շրջանակներում, յուրաքանչյուր տարի միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը միտված է մի շարք վարակիչ հիվանդությունների՝ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների բրուցելոզ, խոշոր եղջերավոր կենդանիների տուբերկուլյոզ, լեյկոզ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների և ձիերի սիբիրախտ, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների դաբաղ, խոշոր եղջերավոր կենդանիների խշխշան պալար, հանգուցավոր մաշկաբորբ, մանր եղջերավոր կենդանիների ծաղիկ հիվանդությունների նկատմամբ պատվաստված անասնագլխաքանակի կայուն վարակամերժության ֆոնի ապահովմանը։

Ծրագրում ներառված վարակիչ հիվանդությունների նկատմամբ կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները յուրաքանչյուր տարի կարող են փոփոխվել՝ ելնելով հարևան երկրներում, ինչպես նաև հանրապետության առանձին մարզերում արձանագրված դեպքերից։

Հանրապետությունում, ինչպես նաև տարածաշրջանում անասնահամաճարակային կայուն իրավիճակ ստեղծելու և պահպանելու նպատակով կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումների ծրագիրն անհրաժեշտ է իրականացնել մշտական և շարունակական՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1544-Լ որոշման, ապահովելով պարենային անվտանգության ողջ արժեշղթան:

2023 թվականին ծրագրի շրջանակներում ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, ձիերի 891 898 հատ ախտորոշիչ և 6 278 843 հատ կանխարգելիչ միջոցառում։

Հայաստանի Հանարպետությունում 2022 թվականին մեկնարկել է «Հայաստանի Հանարպետությունում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը» (այսուհետ՝ Համարակալում և հաշվառում)  ՀՀ կառավարության 2020 թվականի հունիսի 11-ի N 954-Լ որոշման համաձայն։ Համարակալում և հաշվառում ծրագրի իրականացման կարևոր բաղադրիչ է «ԱՆԻ ՊԱՍ» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ համակարգ), որն ապահովում է կենդանու վերաբերյալ տեղեկությունը (անասնատեր, կենդանու անհատական համար, հաշվառման վայր, անասնաբուժական միջոցառումներ, տեղաշարժ և այլն) մուտքագրելու և վերլուծելու գործընթացը։ Համարակալման և հաշվառման ծրագիրը հնարավորություն կընձեռի ստեղծելու և ներդնելու կենդանիների ու մարդկանց համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վերահսկման նոր արդյունավետ համակարգ։ Համարակալման և հաշվառման ծրագիրը կնպաստի նաև կայուն անասնահամաճարակային իրավիճակի ապահովմանը, հետագծելիության ապահովման նոր մեխանիզմի ներդրմանը, կենտրոնացված տվյալների բազայի ձևավորմանը, կենդանիների տեղաշարժի վերահսկմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի կառավարության կողմից առավել նպատակային ծրագրերի իրականացման և անասնաբուծության ոլորտի կայուն զարգացման համար:

2023 թվականին համարակալվել է 428 081 գլուխ խոշոր եղջրավոր կենդանի՝ ներառյալ ընթացիկ տարվա հորթերը։

ՀՀ կառավարության 2022 ապրիլի 15-ի 485-Ն որոշմամբ ապրիլի վերջին ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես Անասնաբույժի օր։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00