ԵՄ-Հայաստան առևտրաշրջանառությունն աճել է 19 տոկոսով. արտահանման դյուրացմանը նպաստել է նաև GSP+ համակարգը


ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը նախորդ տարի զգալի աճ է արձանագրել՝ կազմելով՝ 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար, ընդ որում արտահանումն ավելացել է մոտ 8 տոկոսով: Առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացմանն ու արտահանման գործընթացի դյուրացմանը մեծապես նպաստել է նաև GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմը ու դրա շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր համակարգը:

 


«Արմենպրես»-ն այս թեմայով զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանի հետ:

«ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը նախադրյալներ է ստեղծում Հայաստանի և ԵՄ միջև առևտրի կարգավորող միջավայրը և ներդրումային միջավայրը բարելավելու համար՝ մի շարք ոլորտներում երկկողմ առավել ակտիվ համագործակցության, առևտրային միջավայրի թափանցիկության ապահովման, տեղեկատվության փոխանակման և խոչընդոտների վերացման միջոցով: Դրանով մասնավորապես, կբարելավվի համագործակցությունը մտավոր սեփականության իրավունքների, մրցակցության պաշտպանության, մաքսային հարցերի, առևտրի տեխնիկական խոչընդոտների, սանիտարական և բուսասանիտարական միջոցների և այլ ոլորտներում: Այս ամենը գործոններ են, որոնք նախապայմաններ են ստեղծում բիզնեսի համար կայունության և կանխատեսելիության բարձրացման, կողմերի միջև գործարար շփումների ու կապերի առավել ակտիվացման, բոլոր ոլորտներում համագործակցության խորացման ու զարգացման, երկկողմ հարաբերությունների որակական նոր, ավելի բարձր մակարդակի հասցնելու համար»,- ասաց Մայսուրյանն ու շեշտեց՝ դրանք անշուշտ դրականորեն կանդրադառնան առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման վրա:

ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ ԵՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը նախորդ տարի աճել է 19 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 830 մլն 74 հազար դոլար՝ 2017-ի 1 մլրդ 537 մլն 564 հազարի համեմատ: ԵՄ երկրներից առևտրաշրջանառության ամենամեծ ծավալը 2018-ին գրանցվել է Գերմանիայի հետ՝ 427 մլն 993.3 հազար դոլար՝ 2017-ի հունվար-դեկտեմբերի 334 մլն 279.5 հազար դոլարի համեմատ աճելով 28 տոկոսով:

 

2018-ին Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ծավալը կազմել է 683 մլն 847 հազար դոլար՝ 2017թ. 633 մլն 757 հազար դոլարի համեմատ աճելով 7.9 տոկոսով: Ընդ որում` Հայաստանից ԵՄ երկրներ արտահանման ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Բուլղարիա՝ 215 մլն 270 հազար դոլար՝ թեև այդ ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել էր մոտ 23.8 տոկոսով: Արտահանման հաջորդ ամենամեծ ծավալը գրանցվել է դեպի Գերմանիա՝ 136 մլն 79 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 2.2 տոկոսով: Արտահանման երրորդ ամենամեծ ծավալը բաժին է ընկել Նիդերլանդներին՝ 132 մլն 356 հազար դոլար՝ 2017-ի համեմատ աճելով 49.4 տոկոսով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից՝ Հայաստանից ԵՄ երկրներ արտահանվող ապրանքների մեջ մեծ տեսակարար կշիռ են կազմում` պղնձի հանքաքարեր և խտահանքերը, չզտված պղինձը, ֆեռոհամաձուլվածքները, ալյումինե նրբաթիթեղը, մանածագործական արտադրանքը, ալկոհոլային խմիչքը, թանկարժեք քարեր և մետաղները, մոլիբդենը և դրանից պատրաստված արտադրատեսակները:

Նախարարության տեղեկացմամբ՝ նախորդ տարի դեպի ԵՄ երկրներ արտահանման գործընթացի դյուրացմանը նպաստել է նաև մեկ այլ գործոն: 2018 թվականի հունվարից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգ» («GSP+») արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային նոր` «Գրանցված արտահանողների համակարգը» ((Registered Exporter System-REX): GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմի ներքո «Գրանցված արտահանողների համակարգի» (REX) ներդրումը նպաստում է ԵՄ արտահանման գործընթացի դյուրացմանը և հնարավորություն է տալիս արտահանողին կրճատելու ծախսերը և խնայելու ժամանակը։

Արտադրողները և արտահանողները տեղական ծագման ապրանքները ԵՄ շուկա արտահանելու նպատակով կարող են գրանցվել REX էլեկտրոնային համակարգում: Համակարգում գրանցումը հնարավորություն է տալիս «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի շրջանակներում ԵՄ արտահանումներն իրականացնել առանց ծագման երկրի Ա ձևի հավաստագրի՝ յուրաքանչյուր արտահանման դեպքում ներկայացնելով միայն ծագման հավաստման հայտարարություն: Միաժամանակ, REX համակարգի կիրառմանը զուգահեռ՝ 12-ամսյա անցումային ժամանակահատվածում, ծագման երկրի Ա ձևի հավաստագիր կարող է տրամադրվել նաև այն արտահանողներին, ովքեր դեռ չեն գրանցվել REX համակարգում:

Ապրանքների ծագման հավաստագրման էլեկտրոնային «Գրանցված արտահանողների համակարգում» (REX) գրանցումն իրականացվում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից: Գրանցումը կատարվում է անվճար:

Armenpress.am 

Աննա Գրիգորյան

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00