Հարցազրույց․ «Մենք հուսով ենք, իրենց համար կանենք ամեն ինչ, որ ծրագրերն իրականություն դառնան, բայց եթե չդարձնեն, դա իրենց որոշումն է, չէ՞»

Հարցազրույց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանիհետ

– Պարոն Խաչատրյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկրում որոշակի ներդրումային հետաքրքրությունների աճ կա, այս պահի դրությամբ ՀՀ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ շուրջ 2.7 մլրդ դոլար ծավալով, որոնցից 42-ը՝ 774 մլն դոլար ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում: Սակայն ՀՀ նախկին կառավարությունները նույնպես մշտապես հայտարարել են սպասվող ներդրումային «բումերի» մասին, բայց դրանք չեն իրականացրել: Ի՞նչ երաշխիք, որ այս անգամ այդ սպասումներն իրականություն կդառնան:

– Մեր սկզբունքը հետևյալն է՝ ով դիմում է մեզ, ասում է՝ մենք ունենք ծրագիր, գաղափար, կառավարության հետ խնդրում ենք քննարկում, որպեսզի հասկանանք՝ այս-այս հարցերն ինչ լուծումներ կարող են ստանալ, մենք արձանագրում ենք, որպեսզի այդ քննարկումների հետագծելիություն ապահովենք, և ներառում ենք այն ցանկի մեջ, որ վարչապետի կողմից նշվեց, և այդ ծրագրերի հանրագումարով 2.7 մլրդ դոլարի չափ արձանագրված պատկեր ունենք: Դրանից առանձնացնում ենք նրանք, որոնք արդեն բավականաչափ առաջ են գնացած՝ իրենց հասունության աստիճանի տեսանկյունից: Ընդամենը 3 օր առաջ իմ գործընկերների հետ քննարկում էի, թե այդ զամբյուղն ընդհանուրի մեջ ի՞նչ կշիռ ունի, և մոտ 800 մլն-ի չափով այն ներդրումային ծրագրերն են, որոնց կարգավիճակը, մնացածի համեմատ՝ ավելի հասուն վիճակում են:

– Այսինքն՝ այս տարի դրանք արդեն կյանքի՞ կկոչվեն:

– Դրանց մի մասն իրականացման ընթացքում են, որովհետև դրանց գծով կան ներկրված սարքավորումներ, հատկացված հողամասեր, կայացված որոշումներ, իսկ մի մասն էլ որոշումների կամ աջակցող քայլերի, քննարկումների փուլում են:

– Ո՞ր ոլորտների ծրագրեր են:

– Շատ տարբեր՝ արևային էներգիայից սկսած, սննդի արտադրություն, տեքստիլ, նույնիսկ՝ նավթավերամշակում:

– Նավթավերամշակո՞ւմ, արդյո՞ք դա ռեալ է:

–  Դուք ասում եք՝ ռեալ, ես ասում եմ՝ քննարկվում է, անհնար ոչինչ չկա, հեղինակներն ասում են, որ բնապահպանական չափանիշերով դեղագործական արտադրությունից չի տարբերվում: Ամեն դեպքում պարտավոր է անցնել բնապահպանական ազդեցության գնահատում, և, եթե որևէ տեխնոլոգիական կամ այլ ազդեցությամբ պայմանավորված խնդիր լինի, բնապահպանները չեն տա թույլտվությունը:

– Այդ սպասվող ներդրումներն ի՞նչ ծագումնաբանություն ունեն՝ Ռուսաստանի՞ց են, Արևմուտքի՞ց, հայե՞ր են, թե՞ այլ:

– Շատ տարբեր են, տարբեր ուղղություններով շատ ակտիվ են չինացիները, եվրոպացիներն են ակտիվ, ռուսաստանահայ և ոչ միայն հայ ներդրողներ կան հետաքրքրված: Շատ տարբեր են:

– Դուք ինչո՞վ եք բացատրում, որ նախորդ կառավարությունների ժամանակ ներդրումային ծրագրերից շատերը թղթի վրա էին մնում, իսկ այժմ այդպես չի կարող լինել:

– Ներդրողների համար միշտ կան գործոններ, և չեմ կարող իրենց փոխարեն պատասխանել: Այո՛, եղել են բաներ, որ թվում էր՝ կիրականացվեն: Բայց այս 2.7 մլրդ-ն էլ, որի մասին խոսում ենք, հավանական է, որ մեկ տարի հետո, եթե անդրադառնանք դրան, հնարավոր է՝ լինեն այնպիսի ծրագրեր, որոնք առաջ չեն էլ գնա, որովհետև իրենք քննարկում են հնարավորությունը: Մենք հուսով ենք, իրենց համար կանենք ամեն ինչ, որ ծրագրերն իրականություն դառնան, բայց եթե չդարձնեն, դա իրենց որոշումն է, չէ՞:

– Հարկային սպասվող փոփոխությունների հետ կապված պարբերաբար դժգոհության օջախներ են առաջանում: Ձեր կարծիքով՝ նման իրավիճակն ինչպե՞ս է ազդում ներդրողների վրա, չի՞ խրտնեցնում:

– Կարծում եմ՝ չպետք է խրտնեցնի: Ասեմ՝ ինչու: Ցանկացած հարկային փոփոխություն ներդրողի տեսանկյունից ցանկալի չի, որովհետև ներդրողը նախընտրում է կայունություն, որովհետև ապագայի իր գնահատականները կախված են այն օրվա եղած պայմաններից, երբ նա քննարկել է՝ ներդրում կատարի՞, թե՞ ոչ: Եթե ներդրում կատարեց, ապագայում որոշակի կանոններ փոխվեցին, ապա իր ներդրումները չեն ապահովի այն շահութաբերությունը, որն ինքն ակնկալում էր, որ կապահովեն: Այդ տեսանկյունից ներդրողները նախընտրում են երկարաժամկետ կայունություն:

Բայց մենք գիտենք, որ այդպես չի լինում, և միայն Հայաստանում չէ, որ չի լինում: Այսօր ամբողջ աշխարհում էլ կառավարությունները ստիպված են լինում որոշակի հանգամանքներից ելնելով՝ կատարել փոփոխություններ, ինչպես մեր դեպքում:

Մենք ասում ենք, որ եկամտային հարկերը պետք է իջեցնել, որ երկարաժամկետ առումով տնտեսության բոլոր ճյուղերը լինեն մրցունակ, որովհետև ավելի իջեցնում ենք շահութահարկը, բարձրացնում ենք տնօրինության տակ մնացող շահույթի մակարդակը: Բարձրանում է շահութաբերությունը, ավելանում են ներդրումները: Բայց որպեսզի այդ եկամուտները փոխհատուցվեն, մենք 1-2 ապրանքատեսակ ենք ընտրում, ասում՝ սրանց հարկերը բարձրացնենք:

Այստեղ էլ առաջանում են տուժողներ այդ 1-2 արտադրատեսակների գծով, ովքեր դրա սպառողներն են կամ արտադրողները: Այսինքն՝ մենք հասկանում ենք, որ մեր կողմից կայացվող որոշումները վնասում են որոշակի խմբերի՝ և՛ սպառող, և՛ արտադրող, բայց ընդհանուր առմամբ տնտեսության տեսանկյունից կայացնում ենք այնպիսի որոշում, որ երկարաժամկետ առումով շատ ավելի մեծ օգուտներ է երաշխավորում, քան, եթե ոչինչ չփոխեինք:

– Հիմա այս հարկային փոփոխությունները երկարաժամկետում դրակա՞ն են ազդելու, Ձեր նախարարության եզրակացությունը կա՞:

– Նախարարության եզրակացությունը կառավարության եզրակացության հիմքում է, այսինքն՝ բոլոր քննարկումների արդյունքում եկել ենք այն համաձայնության, որ, այո՛, դա փոխզիջումային որոշում է: Ընդհանուր առմամբ՝ մենք գտնում ենք, որ եկամտային հարկի նվազեցումը շատ կարևոր փոփոխություն է:
 

168.am 
 Գայանե Խաչատրյան 

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00