«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» ծանուցման ենթակա գործունեությունը իրականացվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» (այսուհետ` Օրենք), «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով և ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի «Ծանուցման ձևերը, ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման գրանցամատյանների վարման և հաշվառված անձանց և տվյալների հրապարակման կարգը սահմանելու մասին թիվ 673-Ն որոշմամբ սահմանված պահանջների համաձայն:

Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեն իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերը: (այսուհետ` անձինք)

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում»  ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար անձինք առձեռն, կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` secretariat@mineconomy.am էլեկտրոնային հասցեին դիմումին կից ներկայացնում են նաև ծանուցման ձևը` համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի հունիսի 30-ի թիվ 673-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի (Տես կցված ֆայլերում):

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում» մաքսային ընթացակարգերով ներմուծման ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անձինք լիազոր մարմին են ներկայացնում ծանուցում, որը պետք է բովանդակի հետևյալ վավերապայմանները (տեղեկատվությունը).

1) իրավաբանական անձանց դեպքում՝
ա. կազմակերպության անվանումը,
բ. պետական գրանցման համարը,
գ. գտնվելու վայրը,
դ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել.

2) ֆիզիկական անձանց դեպքում՝
ա. անհատ ձեռնարկատիրոջ (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի) անունը, ազգանունը,
բ. բնակության կամ հաշվառման վայրը,
գ. գործունեության իրականացման վայրը (նշվում է, եթե, սույն օրենքի համաձայն, ծանուցման ենթակա գործունեությունը պետք է իրականացվի միայն ծանուցման մեջ նշված վայրում),
դ. պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի (նույնականացման քարտի) համարը և սերիան),
ե. ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել: (հիմք` «Գործունեության ծանուցման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդված:)

Ծանուցման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու իրավունք ունեցող սուբյեկտները կարող են զբաղվել ծանուցման ենթակա գործունեությամբ ծանուցումը ներկայացնելուց հինգ աշխատանքային օր հետո, եթե ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը Օրենքով սահմանված կարգով չի մերժվում:

Ծանուցման ենթակա գործունեության տեսակով զբաղվելու վերաբերյալ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձինք հաշվառվում են լիազոր մարմնի կողմից և ծանուցման մեջ ներկայացված տեղեկատվությունը հրապարակվում է լիազոր մարմնի պաշտոնական կայքում ծանուցումը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը կասեցվում կամ դադարեցվում է Օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

«Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող սպիրտային թրմօղիների մինչև 100 հազար լիտր (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) արտադրանքի ԵԱՏՄ անդամ չհամարվող պետություններից «Բացթողնում` ներքին սպառման համար», «Վերամշակում` մաքսային տարածքում» և «Վերամշակում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծում, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ պետություններից ներմուծում, այդ թվում` վերամշակման նպատակով ներմուծում ծանուցման ենթակա գործունեության համար գանձվում է պետական տուրք տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով համաձայն «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20.1-րդ հոդվածի 1-ին մասի 11.1-րդ կետի: Պետական տուրքի փոխանցումը կատարվում է Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչությունում բացված 900005001590  հաշվեհամարին:

 

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը դադարեցրած, կասեցրած կամ կասեցված ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքը վերականգնած անձանց վերաբերյալ տեղեկատվություն

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00