ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը «Թեք սերվիս» ՍՊԸ-ի հետ համագործակցության հուշագիր է ստորագրել։
Համագործակցության նպատակն է առկա թափուր պաշտոնների վերաբերյալ տեղեկատվությունն ավելի հասանելի դարձնել հասարակության լայն շրջանակների համար՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և վերջինիս ենթակա մարմինների քաղաքացիական ծառայության պաշտոնների մրցույթների և թափուր աշխատատեղերի վերաբերյալ հայտարարությունները տարածելով նաև www.staff.am հարթակի և վերջինիս պատկանող սոցիալական ցանցերի միջոցով։
Ակնկալվում է, որ փոխգործակցության արդյունքում հասարակության իրազեկվածությունն ավելի կբարձրանա, ավելի շատ մասնագետներ կկարողանան մասնակցել հայտարարված մրցույթներին։