Աշխատանքային պարտականությունները

Պահանջվող որակավորում

• Բարձրագույն կրթություն.

• Հարկային, մաքսային, քաղաքաշինության, ընկերությունների և իրավունքների պետական գրանցման, սնանկության, դատական, բաժնետիրական ու սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին, մրցակցության և առևտրի ու ծառայություների օրենսդրության իմացություն.

• Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ աշխատանքային պարտականությունների ոլորտներից մեկում չորս տարվա աշխատանքային ստաժ.

• Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթ)

• Օտար լեզուների իմացություն.

• Կառավարման հմտություններ:

 

Աշխատանքային պարտականությունների շրջանակը

• իրականացնել Հայաստանի Հանրապետությունում միջազգային մակարդակով մրցունակ գործարար և ներդրումային միջավայրի ձևավորմանն ուղղված քաղաքականության մշակման և դիտանցման աշխատանքները.

• իրականացնել գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված միջոցառումների մշակմանն ու կիրարկմանն ուղղված աշխատանքներ.

• իրականացնել գործարար միջավայրի բարելավմանը խոչընդոտող խնդիրների վերացման ուղղությամբ առաջարկների ներկայացմանն ուղղված աշխատանքներ.

• իրականացնել «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային զեկույցով գնահատվող ոլորտների ուսումնասիրություն և առկա ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ.

• իրականացնել գործարար համայնքի հետ հետադարձ կապի ապահովմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես` իրավական ակտերի նախագծերի և բարեփոխումներին միտված առաջարկությունների քննարկումներ վերջինիս հետ.

• իրականացնել գործարար ու ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից` հարկային և մաքսային ոլորտներում խնդիրների վերհանում, քաղաքականության մշակում և առաջարկությունների ներկայացում.

• իրականացնել ՀՀ-ի գործարար միջավայրը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքները.

• իրականացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության մշակումը, տնտեսական մրցակցության զարգացմանը խոչընդոտող խնդիրների վերհանումը և դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը

• իրականացնում է կորպորատիվ կառավարման մշակույթի զարգացման ուղղությամբ առաջարկությունների մշակումը.

• իրականացնում է ՀՀ-ում առևտրի և ծառայությունների ոլորտում գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված քաղաքականության մշակումը:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00