Եվրասիական տնտեսական միությունում կիրառվում են արտաքին առևտրի կարգավորման միասնական միջոցներ, որոնց շրջանակներում կարևոր դեր ունեն Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի պաշտպանության միջոցները։
Ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը թույլ է տալիս չեզոքացնել ԵԱՏՄ անդամ պետությունների արտադրողների վրա երրորդ երկրներից ապրանքների մատակարարումներով պայմանավորված բացասական ազդեցությունը։
Ներքին շուկայի պաշտպանության միջոցներին են վերաբերում հակագնագցումային ներմուծմանը (հակադեմփինգային), սուբսիդավորվող ներմուծմանը (փոխհատուցման) հակազդող, ինչպես նաև չնախաստեված հանգամանքների արդյունքում ներմուծման կտրուկ աճի հետ կապված կիրառվող (հատուկ պաշտպանական) միջոցները։
Եվրասիական տնտեսական միությունում կիրառվող առևտրի պաշտպանիչ միջոցները հիմնված են Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերի վրա և ամրագրված են 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին Պայմանագրում, մասնավորապես՝ Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին արձանագրության մեջ (Հավելված 8)։
Եվրասիական տնտեսական միությունում գործող ներքին շուկայի պաշտպանության միջոցներ