Հանդիպման մեկնարկին Գևորգ Պապոյանը ներկայացրել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Անուշիկ Ավետյանին։
Քննարկվել են միջազգային շուկաներում Հայաստանի զբոսաշրջային գրավչության և ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, ոլորտում իրականացվող օրենսդրական կարգավորումներն ու ներգնա զբոսաշրջության ներուժի լիարժեք իրացման վերաբերյալ հարցեր։
Առանձին անդրադարձ է կատարվել ոլորտի զարգացմանն ուղղված համատեղ նախաձեռնություններին և Ֆեդերացիայի հետ համագործակցության խորացման հնարավորություններին։