Գևորգ Պապոյանը մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը

22 Սեպտեմբերի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Բժշկական զբոսաշրջության միջազգային համաժողովի շրջանակում մասնակցել է «Բժշկական զբոսաշրջությունը նոր դարաշրջանում․ հնարավորություններ, քաղված դասեր և մարտահրավերներ» պանելային քննարկմանը։
Նախարարը ներկայացրել է բժշկական զբոսաշրջության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ առանձնացնելով երեք կարևոր ուղղություն. Հայաստանի միջազգային հասանելիության ընդլայնում՝ օդային կապերի զարգացում և վիզաների տրամադրման ընթացակարգերի պարզեցում, բժշկական և զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացում՝ սարքավորումների ձեռքբերման և հյուրանոցների ու առողջարանների կառուցման ու վերանորոգման աջակցության ծրագրերի միջոցով, մարզերում զբոսաշրջային նոր ուղղությունների ձևավորում՝ TRIP ծրագրի շրջանակում նախատեսվող 7 զբոսաշրջային կլաստերների միջոցով, այդ թվում՝ բժշկական զբոսաշրջության ուղղությամբ։
Գևորգ Պապոյանը նշել է, որ բժշկական զբոսաշրջության զարգացումը կարևոր է ոչ միայն առողջապահական ծառայությունների հասանելիության և որակի բարձրացման, այլև Հայաստանի տնտեսության համար՝ ստեղծելով նոր ներդրումների, ծառայությունների արտահանման, աշխատատեղերի և տնտեսական զարգացման այլ հնարավորություններ։
Պանելային քննարկման մյուս բանախոսներն էին Մոնտենեգրոյի զբոսաշրջության նախարար Սիմոնիդա Կորդիչը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սամվել Խարազյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավարի Սիդհարտա Սանկար Դատան։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00