ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Al-Futtaim Group»-ի ներկայացուցիչների հետ

08 Սեպտեմբերի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 8-ին Դուբայում հանդիպել է «Al-Futtaim Group»-ի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։

Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանում ձևավորված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային ներուժը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման և նոր ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը։

Այնուհետև մտքեր են փոխանակվել «Al-Futtaim Group»-ի հարուստ միջազգային փորձի և մասնագիտական ներուժի ներդրմամբ Հայաստանում համագործակցության հնարավորությունների՝ մասնավորապես IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները Հայաստանում ներկայացնելու շուրջ։

Անդրադարձ է կատարվել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների իրականացման և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարներին։

«Al-Futtaim Group»-ը ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, որի գործունեությունն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, մանրածախ առևտուր, անշարժ գույք, ֆինանսական ծառայություններ, առողջապահություն և կրթություն։ Ընկերությունը գործում է ավելի քան 20 երկրում, ունի ավելի քան 40,000 աշխատակից։ Ընկերության պորտֆելը ներառում է ավելի քան 200 միջազգային և սեփական բրենդեր։

Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00