ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Դիլիջանում տեղի ունեցած «Ջրային ոլորտի բարեփոխումներ 2026 - 2031» խորագրով աշխատաժողովին։
Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։
Աշխատաժողովի ընթացքում թեմատիկ քննարկումներ են անցկացվել ջրային ռեսուրսների կառավարման, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների վերաբերող։ Անդրադարձ է կատարվել ոլորտի խնդիրներին, դրանց լուծման հնարավորություններին և քայլերին, ներկայացվել են առաջարկություններ և տարբեր դիտարկումներ։
Մանրամասներ՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայք