Նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի մարզում գործող «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ

24 Օգոստոսի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օգոստոսի 21-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Էյ ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ (RARE WATER)։ Շրջայցին մասնակցել է նաև Ծաղկաձոր համայնքի ղեկավար Նարեկ Հարությունյանը։

Ընկերության տնօրենի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացին և առկա հզորություններին։
Գործարանն ամբողջությամբ ավտոմատացված է, համապատասխանում է միջազգային չափանիշներին և հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ բնական աղբյուրի և հանքային ջրերի շշալցման համար։

Գործարանի և ընկերության կողմից պահպանվող հարակից տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 1,500 հա։ Արտադրական հզորությունը ժամում 24,000 շիշ է, իսկ աշխատակիցների թիվը՝ շուրջ 50։

Ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է ավելի քան 40 մլն եվրոյի ներդրում՝ ամբողջությամբ օտարերկրյա կապիտալով։

Ընկերության արտադրանքն արտահանվում է Սաուդյան Արաբիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ռուսաստանի Դաշնություն, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ և Շվեյցարիա։ Արտադրանքը համապատասխանում է արտահանման համար անհրաժեշտ միջազգային չափանիշներին և ունի համապատասխան հավաստագրեր։

Ընկերությունը նախատեսում է շարունակել ընդլայնել իր ներկայությունը միջազգային շուկաներում՝ դիվերսիֆիկացնելով արտահանման աշխարհագրությունը և մուտք գործելով նոր շուկաներ։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00