Նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցել է շվեդական «Scania» ընկերության՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը

17 Հունիսի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը հունիսի 16-ին մասնակցել է շվեդական աշխարհահռչակ «Scania» ընկերության՝ Հայաստանում պաշտոնական ներկայացուցչության բացման հանդիսավոր արարողությանը։

Ողջունելով ներկաներին՝ Նարեկ Հովակիմյանն ընդգծել է, որ «Scania»-ի մուտքը հայկական շուկա կարևոր իրադարձություն է ոչ միայն տրանսպորտային ոլորտի, այլև Հայաստանի տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի և միջազգային գործարար համագործակցության տեսանկյունից։

««Scania»-ի նման համաշխարհային առաջատար ընկերության մուտքը հայկական շուկա խորհրդանշական և կարևոր քայլ է, որը համահունչ է տարածաշրջանի տրանսպորտային ներուժի ընդլայնման և ժամանակակից ենթակառուցվածքների զարգացման մեր տեսլականին։ Այսօր մենք ականատես ենք ոչ միայն նոր ներկայացուցչության բացմանը, այլև երկարաժամկետ գործընկերության, նոր հնարավորությունների և համատեղ հաջողությունների մեկնարկին», – նշել է նախարարի տեղակալը։

Նարեկ Հովակիմյանն անդրադարձել է արտադրողականության խթանման պետական աջակցության ծրագրին՝ նշելով, որ այն տնտեսավարողներին հնարավորություն է տալիս արտոնյալ պայմաններով ձեռք բերել նոր մեքենասարքավորումներ և տեխնոլոգիական միջոցներ։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նաև տրանսպորտային և լոգիստիկ ոլորտի ընկերությունների համար՝ նպաստելով ժամանակակից տեխնիկայի և բարձր արդյունավետությամբ մեքենաների ձեռքբերմանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը՝ ուղղված տարածաշրջանային և միջազգային տնտեսական կապերի ընդլայնմանը, առևտրի խթանմանը և տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը` անդրադառնալով Կառավարության կողմից որդեգրած «Խաղաղության խաչմերուկ» և «Թրամփի ուղի» նախաձեռնությունների շրջանակներում իրականացվող աշխատանքներին։

«Scania»-ն ծանր բեռնատարների, ավտոբուսների և տրանսպորտային լուծումների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից է, որի պաշտոնական ներկայությունը Հայաստանում կնպաստի ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային լավագույն փորձի ներդրմանը։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00