Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզպետի աշխատակազմում քննարկվել են գյուղատնտեսության ոլորտին առնչվող հարցեր։
Հանդիպմանը ներկա էին Արագածոտնի մարզպետի տեղակալ Միլադա Հովհաննիսյանը, Էկոնոմիկայի նախարարության և մարզպետի աշխատակազմի պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներ, համայնքապետեր, համայնքների գյուղոլորտի պատասխանատուներ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ Կառավարության կողմից հաստատված գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերին։ Առանձին անդրադարձ է կատարել կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման միջոցառմանը։
Նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ կաթի գնի սուբսիդավորման նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում պետք ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների գույքային համարները։
Տաթևիկ Սարգսյանն ընդգծել է, որ գործընթացը շահառուների համար առավելագույնս պարզեցված է, և մարզի ֆերմերներին հորդորել է ակտիվ մասնակցել ծրագրին։
Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով։