ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել է Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ

15 Մայիսի, 2026

Մայիսի 14-ից 15-ը Երևանում կայանալիք Հայաստանի և Վիետնամի միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով համատեղ միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հանդիպումը միջկառավարական հանձնաժողովի վիետնամական կողմի համանախագահ, Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Ֆան Թի Թանգի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՎՍՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Բաղդասարյանը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական գործակցության խորացման, առկա կապերի ամրապնդման և փոխգործակցության նոր ուղղությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր՝ կարևորելով երկկողմ տնտեսական չիրացված ներուժի առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։

Արման Խոջոյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի տնտեսական քաղաքականությունն ուղղված է դիվերսիֆիկացման միջոցով տնտեսության կայունության և մրցունակության ամրապնդմանը։ «Այս համատեքստում մենք առանձնապես կարևորում ենք թե’ արտահանման, թե’ ներմուծման, և թե’ մատակարարման շղթաների դիվերսիֆիկացումը։ Համոզված ենք, որ Վիետնամի հետ առավել սերտ համագործակցությունը կարող է էապես նպաստել այս նպատակների իրագործմանը», - նշել է նախարարի տեղակալը։

Նա նաև անդրադարձել է հայկական բրենդիի (կոնյակի)՝ վիետնամական շուկա արտահանման հնարավորություններին։

Հայաստանի և Վիետնամի միջև համագործակցության առավել հեռանկարային ուղղությունների թվում կողմերը դիտարկել են առևտրի, սննդի վերամշակման, տեղեկատվական տեխնոլոգիաների, թեթև արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներ։

Անդրադարձ է կատարվել նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է Հարավային Կովկասում ձևավորել առավել կապակցված, կայուն և համագործակցային միջավայր՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման ու զարգացման միջոցով։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00