ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մասնակցել է «Մարքեթինգ և հայկական արտադրանքների առաջխաղացում Շվեդիայի և ԵՄ սննդի շուկաներում» աշխատաժողովին

13 Մայիսի, 2026

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը մայիսի 12-ին մասնակցել է «Մարքեթինգ և հայկական արտադրանքների առաջխաղացում Շվեդիայի և ԵՄ սննդի շուկաներում» աշխատաժողովին։

Փոխնախարարն իր խոսքում նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսական գործակցությունը Շվեդիայի հետ, իսկ նման նախաձեռնությունները կարևոր հարթակ են փորձի փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և միջազգային շուկաներում հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման համար։
 «Հայաստանի տնտեսությունը զարգանում է ոչ միայն քանակապես, այլև որակապես։ Մեր նպատակն է տնտեսության դիվերսիֆիկացումը և հայկական արտադրանքի համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին, որի ուղղությամբ ՀՀ կառավարությունն իրականացնում է աջակցության բազմաթիվ ծրագրեր։ Հաստատված խաղաղության պայմաններում տնտեսական զարգացումը Կառավարության գլխավոր առաջնահերթություն է»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

 Եռամյա նախաձեռնության (2026–2028 թթ.) մեկնարկը նպատակ ունի աջակցել հայկական սննդի արտադրողներին՝ ամրապնդելու արտահանման ուղղությունները և ստեղծելու նոր հնարավորություններ Շվեդիայի ու եվրոպական շուկաներում։

Միջոցառումը կազմակերպվել էր Շվեդիայի առևտրի ազգային խորհրդի կողմից՝ «Բաց առևտրի դարպաս Շվեդիա» (OTGS) կազմակերպության, «Միջազգային առևտրի կենտրոնի» (ITC), ITC-ի ԵՄ ֆինանսավորմամբ իրականացող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի և Շվեդիայի դեսպանատան հետ համատեղ։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հետ ընդլայնված համագործակցությունը՝ նպատակ ունի աջակցել Հայաստանի սննդի ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին ավելացնելու արտահանումը և մուտք գործելու շվեդական, սկանդինավյան և եվրոպական շուկաներ։

Աշխատաժողովին մասնակցել են ԵՄ պատվիրակության, ՄԱԿ-ի, Շվեդիայի դեսպանատան, պետական կառույցների և գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Խոշոր ներդրումային ծրագրերի ուղեցույց

Կորպորատիվ կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00