Ապրիլի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն։
Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի և նախագծերի, արտադրության կազմակերպման, արտահանման հնարավորությունների, գինեգործության, սերտիֆիկացման, գյուղատնտեսության, ինչպես նաև այլ ոլորտներին առնչվող հարցեր։
Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։