Մարտի 13-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։
Քննարկվել են գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, բիզնես ծրագրերի, արտահանման, զբոսաշրջության, հյուրընկալության, շինարարության ոլորտների, ծառայությունների ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։