ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մարտի 11-ին այցելել է «Իջևանյան բեկոն» ընկերություն՝ ծանոթանալու ներդրումային ծրագրի իրականացման ընթացքին։
Ընկերությունն անասնաբուծության ոլորտում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրի շրջանակում կատարելու է շուրջ 2 մլրդ ՀՀ դրամ ծավալի ներդրում։
Արմավիրի մարզի Մայիսյան բնակավայրում ընկերության կողմից կառուցվում է խոշոր խոզաբուծական համալիր՝ հագեցած կերի արտադրության, թափոնների վերամշակման արտադրամասերով։ Համալիրի նախագծման և տեխնոլոգիական ապահովման աշխատանքներն իրականացվում են գերմանական Big Dutchman կազմակերպության կողմից, որի տարածաշրջանային ղեկավարը ևս ներկա էր աշխատանքային այցին։
Ծրագրի իրականացման արդյունքում հանրապետությունում կբարձրանա խոզի մսի ինքնաբավության մակարդակը՝ տարեկան մինչև 20000 կենդանու մորթի հնարավորությամբ։