ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը մարտի 11-ին ոլորտային մասնագետների հետ քննարկել է Հայաստանում մետալուրգիական և հանքարդյունաբերական ոլորտների զարգացման հնարավորությունները՝ հատկապես պղնձի և մոլիբդենի հումքի տեղական վերամշակման ընդլայնման և արդյունաբերական շղթաների խորացման հետ կապված հարցեր։
Հանդիպմանը ներկա վաստակաշատ մասնագետների հետ քննարկվել են նաև արտադրության և վերամշակման ծավալների ավելացման, ինչպես նաև ոլորտում միջազգային ակադեմիական և գործնական լավագույն փորձի կիրառման հնարավորությունները՝ նպատակ ունենալով ձևավորել ավելի բարձր ավելացված արժեք ունեցող մետալուրգիական արդյունաբերություն։
Մտքեր են փոխանակվել նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծման հնարավոր ուղիների վերաբերյալ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները պարբերաբար կազմակերպելու վերաբերյալ։