ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը փետրվարի 13-ին այցելել է «WOLVERINE E.A.D.G» ՍՊԸ-ի զինվորական հանդերձանքի արտադրությամբ զբաղվող ընկերություն։
Ձեռնարկության ղեկավարության ուղեկցությամբ Էդգար Զաքարյանը շրջել է արտադրամասերում, ծանոթացել զրահապատ սաղավարտների ու զրահաբաճկոնների արտադրության գործընթացին, ընկերությունում ներդրված ժամանակակից սարքավորումներին:
Ընկերությունն օգտվել է պետական աջակցության գործիքակազմից, մասնավորապես՝ մաքսատուրքից ազատման արտոնությունից։ Արտադրանքի իրացումը նախատեսվում է ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում։