Հունվարի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցել է Երևանից և մարզերից 40 քաղաքացի։
Քննարկվել են գինեգործության, զբոսաշրջության, շինարարության ոլորտների, գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռներեցության, պետական աջակցության ծրագրերի, ինչպես նաև մի շարք այլ թեմաների առնչվող հարցեր։
Նախարարը լսել է հնչեցված խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։