ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
🖇Անդրադարձ է կատարվել ձեռներեցության ոլորտի զարգացմանն ու մրցունակության բարձրացմանը, ինչպես նաև արտահանման ներուժի ընդլայնմանը։
Մտքեր են փոխանակվել նաև կանաչ տնտեսության զարգացման և դրա ռազմավարական նշանակության վերաբերյալ։