ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում մասնակցել է Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումին (World Tourism Communication Forum)

27 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 24-ին Երևանում մասնակցել է Համաշխարհային զբոսաշրջային հաղորդակցության ֆորումի (World Tourism Communication Forum) բացման արարողությանը։

«Մեզ համար զբոսաշրջությունը միայն տնտեսության ճյուղ չէ, այն նաև միջմշակութային երկխոսության, խաղաղության և փոխըմբռնման հարթակ է։ Մենք հավատում ենք, որ արդյունավետ հաղորդակցությունը, ճիշտ բրենդավորումը, մեդիայի ուժն ու միջմշակութային կապերի խորացումը միասին ձևավորում են կայուն զբոսաշրջության ապագան։ Այդ սկզբունքով էլ Հայաստանը կառուցում է իր քաղաքականությունը՝ միավորելով ավանդական արժեքներն ու նորարարական լուծումները»,- իր ելույթում նշել է Գևորգ Պապոյանը։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից և այս տարի անց է կացվում «Եկե՛ք զրուցենք․միավորելով մարդկանց, վայրերն ու հեռանկարները» խորագրի ներքո։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Միջոցառման նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ պետական և մասնավոր հատվածի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու ակադեմիական շրջանակները կհամագործակցեն հաղորդակցության ռազմավարությունների մշակման ուղղությամբ՝ զբոսաշրջությունը դիտարկելով որպես կայուն զարգացման շարժիչ ուժ։

Համաժողովի ընթացքում կկազմակերպվեն պանելային քննարկումներ, TED ձևաչափով ելույթներ, գործնական աշխատանքներ և ինտերակտիվ քննարկումներ։

Ֆորումի հիմնական թեմաներն ընդգրկում են զբոսաշրջության հաղորդակցության մի շարք հարցեր՝ ազգային և տարածաշրջանային զբոսաշրջային ինքնության ձևավորում, մեդիայի, բիզնես միջոցառումների ոլորտի և զբոսաշրջային կառույցների համագործակցության ուղիներ, ճանապարհորդների անվտանգության, հասանելիության և կայունության հաղորդակցում փոփոխվող աշխարհում։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00