Նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ֆրանսիական զբոսաշրջային խոշորագույն Manor ցանցի 30-րդ տարեկան համագումարին

09 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 9-ին մասնակցել է ֆրանսիական զբոսաշրջային խոշորագույն Manor ցանցի 30-րդ տարեկան համագումարին։ MANOR-ը միավորում է Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի 80 ընկերություն՝ ներկայացնելով 450 ֆիզիկական վաճառքի կետ և 2,5 միլիարդ եվրո տարեկան շրջանառություն։

Ողջունելով մասնակիցներին՝ նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է միջոցառման անցկացումն Հայաստանում՝ ընդգծելով դրա նշանակությունը երկրի զբոսաշրջության ոլորտի զարգացման տեսանկյունից։

«Ֆրանսիան մեր զբոսաշրջիկների համար առաջնային ուղղություններից մեկն է։ Ձեր երկրի հարուստ պատմությունը, մշակույթը, գինու և խոհանոցի ավանդույթները, ինչպես նաև ձեր տասնամյակների փորձը զբոսաշրջության ոլորտում մշտապես ոգեշնչել են մեզ։ Մենք հավատում ենք, որ փոխադարձ զբոսաշրջային հոսքերի խթանումը՝ Հայաստանից դեպի Ֆրանսիա և հակառակը, կնպաստի մեր ժողովուրդների ավելի խորը փոխըմբռնմանը և երկուստեք տնտեսական աճին»։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև երկու երկրների միջև ավիացիոն կապերի զարգացման կարևորությանը՝ մատնանշելով Փարիզից, Լիոնից և Մարսելից դեպի Երևան արդեն իսկ գործող ուղիղ չվերթները։ Այս համատեքստում նախարարը նշել է, որ Հայաստանը ձգտում է ընդլայնել այդ ցանցը՝ ստեղծելով ավելի հարմար պայմաններ զբոսաշրջիկների, ներդրողների և գործարարների համար։

Եռօրյա այցի ընթացքում ֆրանսիացի մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժն ու ձևավորելու գործարար կապեր հայ գործընկերների հետ։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյին, GIE MANOR-ի նախագահ Գրեգորի Մավոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Ֆրանսիայի զբոսաշրջության ոլորտի մոտ 180 մասնագետներ, ինչպես նաև Air France, Transavia, Etihad, British Airways և այլ ավիաընկերությունների, Hertz, Europcar և այլ ավտոմեքենայի վարձույթ տրամադրող ընկերությունների, ինչպես նաև Expedia, Amadeus, Hotelbeds և այլ ամրագրման հարթակների ներկայացուցիչներ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00