Նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացմանը

02 Հոկտեմբերի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 1-ին մասնակցել է «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացմանը։

Բազայի բացումը կարևոր փուլ է Հայաստանում «Wizz Air» ընկերության ռազմավարական զարգացման գործում և հնարավորություն է՝ հոկտեմբերից ընդլայնել իր չվերթների աշխարհագրությունը՝ ավելացնելով ութ նոր ուղղություններ դեպի եվրոպական երկրներ։

Նախարար Գևորգ Պապոյանն իր խոսքում նշել է, որ «Wizz Air» ավիաընկերության բազայի պաշտոնական բացումը նշանակալի ձեռքբերում է Հայաստանի համար․ այն ոչ միայն լրացուցիչ քայլ է մեր երկիր ժամանող զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար, այլ նաև հնարավորություն նոր ներդրումների ներգրավման, ավիացիոն շուկայում Հայաստանի դիրքերի ամրապնդման և ոլորտի զարգացման համար։

Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ ավիաընկերության բազայի ստեղծումը կարևոր է նաև Հայաստանում զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ «Զբոսաշրջությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, մեր ռազմավարական նպատակն է առաջիկա տարիներին ապահովել զբոսաշրջիկների հոսքի աճ՝ գերազանցելով 3 միլիոնի սահմանը, և դրա համար շատ կարևոր է, որպեսզի Հայաստան գան բազմաթիվ բրենդներ, այդ թվում՝ նաև՝ զբոսաշրջային տրանսպորատային ծառայություններ մատուցող ընկերություններ»։

Միջոցառմանը ներկա են եղել նաև «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, «Wizz Air Hungary»-ի գործադիր տնօրեն Ռոլանդ Տիշները, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտին, Հայաստանում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ոլորտի այլ պատասխանատուներ, հյուրեր։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00