Նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն ընդունել է ՉԺՀ Շանհայ քաղաքի պատվիրակությանը

29 Հուլիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հուլիսի 29-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքի պատվիրակությանը, որի կազմում էին Շանհայի քաղաքապետարանի Պուդոն նոր շրջանի, Շանհայի Ազատ առևտրի գոտու, ներդրումային, տնտեսական զարգացման և կառավարման ստորաբաժանումների ղեկավարներ։

Պատվիրակությունը Հայաստան է ժամանել «Հայ-չինական գործընկերության կենտրոն» ՀԿ-ի հրավերով՝ հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի Ազատ առևտրի գոտում ընդլայնելու, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերում համագործակցություն հաստատելու նպատակով։

Շանհայի Պուդոն նոր շրջանի Ազատ գոտին Չինաստանի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական կենտրոններից է, որտեղ գործունեություն են ծավալում չինական խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններ՝ մասնագիտացած ռոբոտաշինության, բժշկական սարքավորումների, անօդաչու սարքերի, անվտանգության համակարգերի, ինչպես նաև նորագույն ինժեներական և համակարգչային լուծումների արտադրության ոլորտներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ուղիները և գործարար կապերի զարգացման հեռանկարները։ Էդգար Զաքարյանն առաջարկել է դիտարկել տարբեր ձևաչափերով գործարար հանդիպումների կազմակերպման, ինչպես նաև չինական կապիտալով արդյունաբերական կլաստերի ստեղծման հնարավորությունը։

Նախարարի տեղակալը պատրաստակամություն է հայտնել աջակցելու այն նախաձեռնություններին, որոնք ուղղված կլինեն Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական համագործակցության խթանմանն ու գործարար կապերի ամրապնդմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00