ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում

25 Հուլիսի, 2025

Հուլիսի 24-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն աշխատանքային այցով գտնվել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում։ Նրան ուղեկցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Արսեն Խաչատրյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։

Նախարարը հանդիպել է համայնքի ավագանու անդամների և վարչական շրջանների ղեկավարների հետ։ Քննարկվել են Արենի գինու զբոսաշրջային կլաստերի ձևավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու համայնքի զարգացման հետագա քայլերը։

Արենիի գինու զբոսաշրջային կլաստերը մեկն է այն յոթ կլաստերից, որոնք ստեղծվելու են ՀՀ կառավարության ներդրումներով։

Ծրագիրը նպատակ ունի խթանել գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջության զարգացումը՝ նպաստելով մարզերի տնտեսական ակտիվության բարձրացմանը։

Նախարար Պապոյանը նշել է, որ Արենին զբոսաշրջային հիմնական ուղղություններից է, որն առանձնանում է իր ռազմավարական աշխարհագրական դիրքով, հարուստ մշակութային ժառանգությամբ և եզակի բնական լանդշաֆտով։ «Արենին տարեկան հյուրընկալում է ավելի քան 500,000 այցելու։ 6000-ամյա գինու արտադրամասի հայտնաբերումն այն դարձրել է գինու զբոսաշրջության խորհրդանիշ՝ միջազգային հետաքրքրությունը մեր երկրի նկատմամբ ավելի ուժեղացնելով։ Կլաստերի զարգացման նպատակով նախատեսվում է հատկացնել լրացուցիչ 12 մլն դոլար, ինչը զգալիորեն կխորացնի համայնքի ներուժը՝ Արենին դարձնելով էկո և գաստրո տուրիզմի սիրահարների համար առավել գրավիչ ուղղություն», – ընդգծել է նախարարը։

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է ավելի քան 120 մլն եվրո։

Նախարարը պատասխանել է ներկաների հարցերին, անդրադարձել նրանց հնչեցրած խնդիրներին ու առաջարկներին՝ շեշտելով, որ համայնքների զարգացման գործում հատկապես կարևոր է տեղական իշխանությունների ու համայնքի բնակիչների մասնակցությունն ու նախաձեռնողականությունը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00