Տաթևիկ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության վերարտադրության մասնագետ, Արհեստական սերմնավորման վերապատրաստման դպրոցի տնօրեն Քևին Բուսքեթին

11 Հուլիսի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը հուլիսի 10-ին ընդունել է ԱՄՆ-ում գործող World Wide Sires կազմակերպության վերարտադրության մասնագետ, Արհեստական սերմնավորման վերապատրաստման դպրոցի տնօրեն Քևին Բուսքեթին, որը Հայաստան է ժամանել «ՍմարթԱգրո» ՓԲԸ-ի նախաձեռնությամբ Հայաստանում արհեստական սերմնավորման ոլորտի զարգացման հնարավորությունները դիտարկելու և քննարկելու նպատակով։ Հանդիպմնաը ներկա է եղել նաև «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը։

World Wide Sires կազմակերպությունը զբաղվում է տոհմային ցլերից սերմնահեղուկի ստացումով և իրացմամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև աշխարհի ավելի քան 100 երկրներում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում: 2004 թվականից սկսած World Wide Sires կազմակերպությունը, համագործակցելով CARD հիմնադրամի հետ, նշանակալի դերակատարում է ունեցել ՀՀ արհեստական սերմնավորող մասնագետների վերապատրաստման և ԽԵԿ սերմնավորման տարածման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում անասնաբուծության ոլորտի ներկա վիճակին ու հետագա զարգացմանը, այս ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն ու Կառավարության առաջնահերթություններին առնչվող մի շարք հարցեր։ Այս համատեքստում Տաթևիկ Սարգսյանը կարևորել է պետական օժանդակության ծրագրերի, մասնավորապես՝ Մթերատվության բարձրացման փորձնական ծրագրի իրականացումը, որի նպատակն է բարելավել ՀՀ մի շարք մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը և բարձրացնել մթերատվությունը։

Այցի շրջանակներում նախատեսվում են մասնագիտական այցեր ինչպես խոշոր ֆերմերային, այնպես էլ փոքր գյուղացիական տնտեսություններ, ինչպես նաև դասընթաց արհեստական սերմնավորման, սինքրոնիզացիայի և սերմնավորման արդյունավետության բարձրացման վերաբերյալ: 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00