Գևորգ Պապոյանը Ժնևում մասնակցել է ՄՍՀԿ/WIPO անդամ երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին և միջազգային ցուցահանդեսին

11 Հուլիսի, 2025

Հուլիսի 8-10-ը ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում մասնակցել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ/WIPO) անդամ երկրների վեհաժողովների 66-րդ շարքի հանդիպումներին, ինչպես նաև դրանց շրջանակում անցկացված միջազգային ցուցահանդեսին։

Հուլիսի 9-ին ՄՍՀԿ կենտրոնակայանում հանդիսավորությամբ բացվել է Հայաստանի ազգային ցուցահանդեսային տաղավարը, որի նպատակն է միջազգային հարթակում ընդգծել Հայաստանի մշակութային ու ստեղծարար ներուժը և ներկայացնել մեր երկրի բազմադարյա ավանդույթներն ու ինքնատիպությունը։

Բացման խոսքում նախարար Գևորգ Պապոյանը շեշտել է, որ առանց մտավոր սեփականության ոլորտի համապարփակ զարգացման անհնար է պատկերացնել կայուն տնտեսական առաջընթաց․ «Մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանությունը կայուն տնտեսական աճի առանցքային բաղադրիչներից է։ Այն խթանում է ստեղծագործական ու նորարարական ներուժը, աջակցում է գիտահետազոտական աշխատանքներին և ապահովում է ավանդական գիտելիքների ու մշակութային արժեքների առևտրայնացման հնարավորությունները։ Հայաստանի համար սա միայն իրավական կարգավորում չէ, այլ ազգային զարգացման ռազմավարական ուղղություն»,- նշել է նախարարը։

Հայկական տաղավարում ներկայացվել են մեր երկրի մշակութային ժառանգության տարբեր ոլորտները՝ հայկական գինիներ, «Արարատ» բրենդը, գինեգործության հազարամյա ավանդույթները, հայկական կարպետագործությունը և ասեղնագործությունը, ինչպես նաև ազգային խոհանոցի խորհրդանշական ուտեստները։

Հայաստանի տաղավարը կգործի ՄՍՀԿ համաժողովների ամբողջ ընթացքում՝ դառնալով մշակութային երկխոսության, համագործակցության և ազգային ինքնության արժևորման հարթակ։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00