Գևորգ Պապոյանն այցելել է Կոտայքի մարզում գործող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ

22 Մայիսի, 2025

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 21-ին այցելել է Կոտայքի մարզում գործող «Ռոք Բերի» ՍՊԸ-ի ջերմոցային տնտեսություն և ինտենսիվ այգիներ: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

«Ռոք Բերի» ընկերութունը հիմնադրվել է 2018 թ.-ին, սկզբում ջերմատան մակերեսը կազմել է 5 հա, ներկայում ջերմատնային համալիրի տարածքը կազմում է 11 հա, որում մշակվում է ելակ և քաղցր պղպեղ։ Ընկերությունն ունի նաև 6 հա ազնվամորու, մոշի և հապալասի այգիներ։

Արտադրության տարեկան ծավալը կազմում է մոտ 1500 տոննա քաղցր պղպեղ, 800-850 տոննա ելակ և մոտավորապես 50 տոննա այլ հատապտուղներ։ Հասույթի ծավալը աստիճանաբար աճում է և 2025 թ․ այն կկազմի մոտ 2,8-3 մլրդ ՀՀ դրամ։

Ընկերությունն ունի շուրջ 200 աշխատակից։

Ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսան Առաքելյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է ջերմոցային տնտեսության տարածքում, ծանոթացել ներդրված սարքավորումներին։ Գործունեության արդիականացման նպատակով ընկերությունն օգտվել է լիզինգի պետական աջակցության գործիքակազմից, ինչպես նաև մաքսատուրքից ազատման արտոնությունից։

Արտադրանքը մեծամասամբ արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, վերջին տարիներին ավելանում են դեպի արաբական երկրներ արտահանման ծավալները:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00