Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին

04 Փետրվարի, 2025

«Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ». նախարարն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 4-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Հանդիպման սկզբում նախարարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել երկու երկրների կայուն տնտեսական զարգացման ապահովմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում։

Այնուհետև քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսության ոլորտում առավել հեռանկարային ուղղություններին, տնտեսության դիվերսիֆիկացման շրջանակներում արտահանման և ներմուծման հնարավորություններին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների ավելացմանը, տեխնոլոգիաների արդիականացմանը, առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գործարար շրջանակների մասնակցությամբ B2B հանդիպումների և ցուցահանդեսների կազմակերպմանը։
Նախարար Գևորգ Պապոյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է օտարերկրյա ներդրումները, այս համատեքստում ներկայացրել է իրականացվող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում տնտեսապես բարդ ապրանքների արտադրության պետական աջակցության ծրագիրը և առաջարկել է դիտարկել իտալական ընկերությունների կողմից ներդրումների իրականացման հնարավորությունը։

Դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին հայտնել է, որ նախատեսվում է Հայաստանում Իտալիայի առևտրի և ներդրումային գործակալության (Agenzia ICE) բացումը։ Նախարարը ողջունել է գաղափարը և նշել. «Մենք պատրաստ ենք ամեն ինչ անել Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ»։
Քննարկվել են նաև զբոսաշրջության ոլորտում առկա համագործակցության ընդլանյման հեռանկարները։

 
 
 

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00