Գևորգ Պապոյանն ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի տնօրեն Քվոնտան Հավուին

31 Հունվարի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 31-ին ընդունել է Բրյուսելի համաշխարհային համտես-մրցույթի (Concours Mondial de Bruxelles) տնօրեն Քվոնտան Հավուին։

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի աջակցությամբ հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած գինիների մի քանի տեսակներ վերջին երկու տարիներին մասնակցել են «Concours Mondial de Bruxelles» կարմիր և սպիտակ գինիների մրցույթին և արժանացել 35 մեդալի՝ ոսկի և արծաթ:

Ողջունելով հյուրին՝ Գևորգ Պապոյանն ընդգծել է հայկական գինիների հաղթանակի կարևորությունը հեղինակավոր այս մրցույթին թե՛ հայկական գինեգործական հնագույն ավանդույթների ներկայացման, և թե՛ հայկական գինիների միջազգային ճանաչման տեսանկյունից: Նախարարը նաև նշել է, որ Հայաստանը կրկին մասնակցության հայտ է ներկայացնել 2025 թվականի «Concours Mondial de Bruxelles»-ին և ակնկալում է հեղինակավոր համտեսային մրցույթում հաղթելու դեպքում 2026 թվականին մեծ պատրաստակամությամբ և բարձր մակարդակով հյուրընկալելու և անցկացնելու այն։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում խաղողագործության և գինեգործության ոլորտի զարգացմանը, հայկական գինու հանրահռչակմանն ու միջազգային շուկաներում հայկական գինու դիրքերի ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը ներկա են եղել նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Լուսինե Գևորգյանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00