ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է հայկական «Սալի» ապրանքանիշը ներկայացնող «Զեննի» ընկերության արտադրամաս

17 Հունվարի, 2025

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունվարի 16-ին այցելել է հայկական «Սալի» ապրանքանիշը ներկայացնող «Զեննի» ընկերության արտադրամաս՝ ծանոթանալու ընկերության գործունեությանը։

SALI-ն իր խանութ-ցանցում ներկայացնում է բացառապես բնական կաշվից ձեռագործ կոշիկների և աքսեսուարների տեսականի: Յուրաքանչյուր սեզոն բարձրակարգ հումքից արտադրվում է կոշիկի 300 նոր մոդել։

Ընկերության արտադրանքն իրացվում է հիմնականում տեղական շուկայում, դիտարկվում է դեպի արտերկիր արտահանումների կազմակերպման հնարավորությունը։

Ընկերության տնօրեն Սասուն Իգնատյանը ներկայացրել է կոշիկի արտադրության գործընթացը, ընկերության կարողություններն ու ներդրված սարքավորումները։

Շրջայցի ընթացքում քննարկվել են ընկերության արտադրության ընդլայնմանն ու առաջմղմանը, արտահանման դիվերսիֆիկացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև պետության կողմից իրականացվող հարկային քաղաքականությանն ու ոլորտում գործող օրենսդրական կարգավորումներին։
 

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00