Գևորգ Պապոյանն այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ

20 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 20-ին այցելել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ` ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։

Ընկերության տնօրեն Տիգրան Վարդանյանի ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել կաթի և կաթնամթերքի արտադրության գործընթացին, առկա հզորություններին, ընթացիկ և առաջիկա ծրագրերին։

«Դուստր Մարիաննա» ընկերությունն օգտվել է նաև ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրից, որի շրջանակում ձեռք է բերվել ուլտրա և նանո ֆիլտրացնող սարքավորում։

Ներկայումս ընկերությունն ունի օրական շուրջ 250 տոննա կաթի մթերման հզորություն։

Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, ԱՄՆ, Բահրեյն, Ղազախստան և Վրաստան։

Նախարարը եղել է նաև ընկերությունում կառուցվող մեքենաշինական գործարանում, որտեղ կարտադրվեն վերամշակման ժամանակակից սարքավորումներ։ Ընթացքի մեջ է նաև կաթնային շաքարի (լակտոզայի) արտադրության համար նախատեսված արտադրամասի կառուցումը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00