Գևորգ Պապոյանն ընդունել է Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը

18 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 18-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռարվեստի նախարար Սեյեդ Ռեզա Սալեհի Ամիրիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին և ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը:

Նախարարը նշել է, որ Հայաստանը կարևորում է Իրանի հետ բարեկամությունը և բարձր գնահատում երկկողմ հարաբերությունները, որոնք ձևավորվել են պատմական, մշակութային դարավոր համագործակցության արդյունքում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, այդ թվում՝ զբոսաշրջության ոլորտում գործակցության հեռանկարները, երկու երկրներում այս ուղղությամբ առկա ներուժի վերաբերյալ ճանաչելիության բարձրացմանը, զբոսաշրջային հոսքերի ավելացմանը, բժշկական տուրիզմի զարգացմանը վերաբերող մի շարք թեմաներ։

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների զբոսաշրջության բնագավառում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի հերթական նիստի անցկացմանը, ինչպես նաև 2025 թ․ Իրանից Հայաստան մեդիա ներկայացուցիչների համար ճանաչողական այցի կազմակերպման հնարավորությանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00