Նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը

11 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը դեկտեմբերի 11-ին ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կոմերցիայի նախարարության պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և Չինաստանի միջև առևտրատնտեսական փոխգործակցության ակտիվացումը և ընդլայնումը, հաշվի առնելով համագործակցության առկա չօգտագործված ներուժը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, գյուղատնտեսության և ներդրումային ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։
Նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի օրակարգին, ինչպես նաև ՀՀ-ի մասնակցությանը 2024 թվականի նոյեմբերի 5-10-ն ընկած ժամանակահատվածում Շանհայում կազմակերպվող Չինաստանի ներմուծման 7-րդ միջազգային ցուցահանդեսին։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել իրենց լիազորությունների սահմաններում նպաստել հայ-չինական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00