Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն

09 Դեկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 6-ին այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն՝ ծանոթանալու արտադրական գործընթացներին և ընկերության ներդրումներին դեղագործական ոլորտի զարգացման գործում: Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։

Նախարարը շրջել է ընկերության արտադրամասերով, ծանոթացել արտադրական գործընթացներին և կիրառվող նորարարական տեխնոլոգիաներին։

Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության թվով երեք՝ «Դեղերի գրանցումների և վերագրանցումների փորձաքննությունների վճարների (տուրքերի) և ծախսերի փոխհատուցման»,
«Կլինիկական փորձարկումների, կենսահամարժեքության հետազոտությունների իրականացման փոխհատուցման»,
«Տնտեսապես բարդ ապրանքների արտադրությամբ զբաղվող առևտրային ընկերություններին պետական աջակցության տրամադրման» ծրագրերից:

Բացի այդ, ընկերությունը ազատվել է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից։ Այս ծրագրերը մեծապես նպաստել են արտադրության ընդլայնմանը, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաների պահանջներին համապատասխան դեղամիջոցների մշակմանը։

Համահունչ Կառավարության արտահանման դիվերսիֆիկացիայի ռազմավարությանը՝ ընկերության արտադրանքի 60%-ը արտահանվում է ավելի քան 10 երկիր, ներառյալ Մոլդովա, Վրաստան, Ուզբեկիստան, Իրաք և Արևելյան Եվրոպա։ Ընկերությունն արտադրում է 60 անուն ապրանք, ունի 135 աշխատակից և օգտագործում է միայն եվրոպական հումք՝ ապահովելով արտադրանքի որակի բարձր մակարդակը։

Նախարարը նշել է, որ պետությունը մշտապես աջակցում է դեղագործական ընկերություններին՝ կարևորելով տեղական արտադրության ընդլայնման, արտահանման հնարավորությունների մեծացման և ոլորտի մրցունակության բարձրացման անհրաժեշտությունը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00