ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը

04 Նոյեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 2-ին մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը։

Ընկերությունն օգտվել է Էկոնոմիկայի նախարարության աջակցության թվով երկու ծրագերից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության թողարկման և վարկանիշավորման պետական աջակցության ծրագրի շրջանակում օժանդակություն է տրամադվրել 30 մլն ՀՀ դրամի չափով։ Առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրի պահանջները պահպանելու դեպքում ընկերությունը կստանա ընդհանուր 165 մլն դրամի աջակցություն։

Երկրորդ ծրագիրը, որից օգտվել է ընկերությունը, «Արտադրողականության խթանման» ծրագիրն է, որի շրջանակներում 0%-ով լիզինգի միջոցով ձեռք են բերել կառուցապատման համար անհրաժեշտ նորագույն սարքավորումներ։

Նախարարը ողջունելով ներկաներին` նշել է, որ այսպիսի ծրագրերը վառ ապացույց են, թե ինչպես է արդյունավետ պետական քաղաքականությունը նպաստում ոլորտի զարգացմանն ու ընկերությունների կայացմանը. «Կառուցապատման ոլորտն ունի կարևորագույն դեր մեր երկրի բնակարանային ֆոնդի թարմացման, համայնքային զարգացման և ամենակարևորը՝ մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման հարցում։ Ուրախ եմ նաև նշել, որ «Լույսեր» ընկերությունն իրական հատվածի այն սակավաթիվ ընկերություններից է, որն ընտրել է կապիտալի շուկա դուրս գալու ուղին՝ օգտվելով շուկայից ֆինանսների ներգրավման առավելություններից», -ասել է նախարարը:

Բնակելի համալիրն ունի մեկ հեկտար կանաչապատ բակ՝ 140 ծառ և 1500 բուսատեսակ, հանգստի գոտիներ, ժամանակակակից խաղահրապարակներ և սպորտային հրապարակներ՝ հագեցած անհրաժեշտ սարքավորումներով։

 

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00