ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է TOON EXPO 2024 ցուցահանդեսի բացման արարողությանը

25 Հոկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 25-ին մասնակցել է անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ամենամեծ և մասշտաբային TOON EXPO 2024 ցուցահանդեսի բացման արարողությանը:

Էքսպոյին մասնակցում է առավել քան 100 ընկերություն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ ՌԴ, ԱՄԷ, Կիպրոս, Հունաստան, Իսպանիա, Պորտուգալիա, Մոլդովա, Իտալիա, Իրան։

Ներկայացված հիմնական ոլորտներն են՝ կառուցապատում, անշարժ գույք, բանկային համակարգ, ներդրումային գույք՝ Հայաստանում և արտերկրում, անշարժ գույքի կառավարում, ճարտարապետություն և նախագծում, գնահատում և չափագրում, արևային էներգիայի մատակարարում:

«Մեզ համար այսպիսի ցուցահանդեսներն ունեն շատ կարևոր նշանակություն․ դրանք մի կողմից շատ լավ հնավորություն են մեր քաղաքացիների համար մեկ վայրում տեսնել մինչև 150 նախագծեր և կատարել բնակարանի լավագույն ընտրություն, մյուս կողմից՝ շատ լավ հնարավորություն բիզնես գործընկերության իրականացման համար», - նշել է Գևորգ Պապոյանը։

Այնուհետև նախարարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրանքներին։

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00