Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է Ակբա բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) համագործակցության մեկնարկի միջոցառմանը

25 Հոկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հոկտեմբերի 23-ին մասնակցել է Ակբա բանկի և ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) համագործակցության մեկնարկի միջոցառմանը, որի շրջանակում Ակբա բանկն ու DFC-ն ստորագրել են պայմանագիր, որով 50 միլիոն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանում միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանն ու զարգացմանը։

«Ֆինանսների հասանելիությունը շարունակում է մնալ մեր տնտեսության հիմք հանդիսացող ՓՄՁ-ների առջև ծառացած հիմնական մարտահրավերներից մեկը։ Այսօր արագ փոփոխվող աշխարհում կարևոր է, որ բիզնեսներն ունենան իրենց անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները՝ խթանելու նորարարությունը, զարգացնելու աճը և երկարաժամկետ կայունությունը ապահովելու համար», - նշել է Արման Խոջոյանը։

Նախարարի տեղակալը համոզմունք է հայտնել, որ կհաջողվի համագործակցել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են պարենային անվտանգությունը, գյուղատնտեսությունը, ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև հույս է հայտնել, որ այս պայմանագրի ստորագրմամբ նոր համագործակցությունների ճանապարհ կբացվի՝ հատկապես վարկային երաշխիքների տրամադրման ուղղությամբ, ինչի շնորհիվ հնարավոր կլինի հասցեագրել գրավադրման խնդիրները, որոնց բախվում են շատ կազմակերպություններ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի փոխտնօրեն Նիշա Բիսվալը, ՀՀ-ում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինը, USAID/Հայաստանի գրասենյակի տնօրեն Ջոն Ալլելոն և «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ ղեկավար Հակոբ Անդրեասյանը։

 

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայություն

Ներդրողների աջակցության «մեկ պատուհան»

Սպանդանոցի կառուցման փուլերն ու անհրաժեշտ քայլերը

Ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ

Արտադրողների և արտահանողների շտեմարան

ԴԱՍԱԿԱՐԳԻՉՆԵՐ

Հետադարձ կապ նախարարության պատասխանատուների հետ

Հետևեք Ձեր նամակին

Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայք

eRegulations Armenia

Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում

Հայաստանի դիրքը միջազգային վարկանիշներում

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00