Արման Խոջոյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի գլխավորած պատվիրակությանը

15 Հոկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Ազգային մակարդակով սահմանված գործողությունների (ԱՍԳ) գործընկերության աջակցման գրասենյակի գլոբալ տնօրեն Պաբլո Վիեյրայի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության այցի նպատակն էր ամրապնդել ԱՍԳ գործընկերության աջակցությունը ՀՀ կլիմայի փոփոխության ազգային օրակարգի իրականացման գործում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո հաջորդիվ ԱՍԳ ներկայացմանն ընդառաջ։

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են ՀՀ-ի և ԱՍԳ գործընկերության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հաշվի առնելով գործընկերության ներքո անդամ պետությունների համար հասանելի ֆինանսական և տեխնիկական հարուստ գործիքակազմը։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ կլիմայի փոփոխության համատեսքտում պարենային անվտանգության հիմնախնդիրները և դրանց հասցեագրելու ճանապարհները, «խելացի» կլիմայական գյուղատնտեսության գործելակերպի անհրաժեշտությունը, հարմարվողականությանը և մեղմմանն առնչվող ընթացիկ գյուղատնտեսական միջոցառումները և դրանց ընդլայնման հնարավորությունը, ինչպես նաև հաջորդիվ ՀՀ ԱՍԳ-ում գյուղատնտեսության ոլորտի կլիմայական միջոցառումների ներառման անհրաժեշտությունը։

Մեկնարկելով 2016 թվականին՝ ԱՍԳ գործընկերությունը` որպես միջազգային կլիմայական կոալիցիա, միավորում է ավելի քան 130 զարգացած և զարգացող երկրի և 100 միջազգային կառույցի՝ մշակելու և իրականացնելու կլիմայական հավակնոտ օրակարգեր և գործողություններ Փարիզյան համաձայնագրի նպատակներին հասնելու համար։ Հայաստանի Հանրապետությունը միացել է ԱՍԳ գործընկերությանը 2018 թվականի օգոստոսին:

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00