Գևորգ Պապոյանը Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցել է Արենի գինու փառատոնին

07 Հոկտեմբերի, 2024

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 5-ին Վայոց ձորի Արենի համայնքում մասնակցել է Արենի գինու փառատոնին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Փառատոնն այս տարի անց է կացվել 16-րդ անգամ՝ գինեգործության բնօրրանում միավորելով գինեգործներին, գինեսերներին և Արենի համայնքը սիրող բոլոր այցելուներին։

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր բոլոր նախաձեռնություններում նպատակ ունի, առաջին հերթին, տարածքների համաչափ զարգացման միջոցով հասնել մեր երկրում տնտեսական համաչափ զարգացմանը, և այս համատեքստում զբոսաշրջությունն ունի առանձնահատուկ դերակատարում»,֊ նշել է Գևորգ Պապոյանը։

Փառատոնի կազմակերպիչներն էին «Արենի փառատոն» հիմնադրամն ու «ԷվենտՏուրա» ընկերությունը՝ Արենիի համայնքապետարանի, ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և ԱՄՆ ՄԶԳ «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի աջակցությամբ։

Միջոցառման ընթացքում Գևորգ Պապոյանը մասնակցել է նաև հուշարձանի բացմանը, որը տեղադրվել է Արենիի համայնքապետարանի միջոցներով հայ-ֆրանսիական Արենի-Բանդոլ քույր համայնքների բարեկամության պատվին։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00