Հոկտեմբերի 1֊ին «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» (ACE) ծրագրի մասնակիցներն այցելել են «Ինժեներական քաղաք»՝ գերժամանակակից բարձր տեխնոլոգիական ինժեներական կենտրոն:
Շրջայցի ընթացքում մասնակիցները ծանոթացել են կենտրոնի նորարարական և առաջադեմ տեխնոլոգիաներին, ժամանակակից հետազոտական լաբորատորիաներին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիական արտադրական օբյեկտներին։
Հաջորդ կանգառը «Սերվիս Տիտան» ընկերությունն էր, որտեղ համահիմնադիրներ Արա Մահդեսյանի և Վահե Կուզոյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել ընկերությունում և ծանոթացել գլոբալ սպասարկման արդյունաբերությունը ձևավորող ժամանակակից ծրագրային լուծումներին և նորարարություններին:
Այնուհետև մասնակիցներն այցելել են «Վուդս Կենտրոն» և «ԱՐԴԻ ակադեմիա», որտեղ կայացել է «Էկոհամակարգերի ձևավորում՝ ստարտափներին և ձեռներեցներին աջակցելու համար» պանելային քննարկումը։
Օրն ամփոփվել է ստարտափների պանելային քննարկմամբ (Startup Pitch Session), որի ընթացքում ներկայացվել են նորարարական գաղափարներ։