Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում Գևորգ Պապոյանը մասնակցել է պանելային քննարկման

19 Սեպտեմբերի, 2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին մասնակցել է «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը:

Քննարկման բանախոսներն էին նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Նախարարը պատասխանել է քննարկման մասնակիցների հարցերին, անդրադարձել տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, ներդրումներին, զբոսաշրջությանը։

Նախարարը խոսել է նաև հայկական գինու մասին, նշելով, որ այն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ. «Մեր գինին անխոչընդոտ արտահանվում է եվրոպական երկրներ, ԱՄՆ, ՌԴ, ինչու՞ անխոչընդոտ, քանի որ որակի ստանդարտների հետ կապված որևէ խնդիր չունենք։ Շատ մասնագետների գնահատմամբ հայկական գինին իր որակով չի զիջում բազում առաջատար երկրների գինիներին: Հայկական գինու հանրահռչակման գործում սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շատ մեծ նշանակություն և ազդեցություն ունենալ»։

«Ներդրումներ հայրենիքում․ առանցքային ոլորտներն ու սփյուռքի մասնակցության հնարավորությունները»թեմայով պանելային քննարկմանը մասնակցել է նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը։

Նա հարցուպատասխանի ընթացքում քննարկման մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ներդրումային միջավայրն ու հնարավորությունները. «Ես ինքս երկար տարիներ ապրել եմ Սփյուռքում և կարծում եմ պետք չէ տարանջատել Սփյուռքի և Հայաստանի ներդրողներին, պետությունը մշտապես պատրաստ է աջակցել բոլոր ներդրողներին»։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00