Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանը

12 Սեպտեմբերի, 2024

Սեպտեմբերի 12-ին նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովի պաշտոնական բացմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սուսաննա Հակոբյանը և ՀՀ Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:

«Գաղտնիք չէ, որ մենք բոլորս կանգնած ենք ավանդույթի և նորարարության խաչմերուկում, և մեր այսօրվա համաժողովը վկայում է, որ գինու զբոսաշրջությունը՝ միաձուլելով այս երկու ուղղությունները, մեծացնում է իր նշանակությունը, թե՛ որպես տնտեսական զարգացման կարևոր գործոն, և թե՛ որպես կամուրջ, որը կապում է մշակույթները, խթանում է կայուն գործելակերպը և հարստացնում մեր փորձը:

Գինու զբոսաշրջությունն, անմիջական կապ ունենալով մեր երկրի բազմադարյա մշակույթի և պատմության հետ, միաժամանակ նպաստում է ներդրումների ներհոսքին, ենթակառուցվածքների զարգացմանը և, ինչու ոչ, նաև համաչափ տնտեսական զարգացմանը:

Հայաստանի կառավարության հանձնառությունն է ընդլայնել այս առավելությունները՝ ներդրումներ կատարելով ենթակառուցվածքներում, աջակցելով տեղական արտադրողներին և խթանելով կայուն գործելակերպերը, որոնք ապահովում են մեր գինեգործական շրջանների երկարակեցությունն ու կայուն զարգացումը», – նշել է նախարարը իր ողջույնի խոսքում:

Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են պանելային քննարկումներ՝ ստեղծելու համագործակցության և նոր հնարավորությունների հարթակ, որը հնարավորություն կտա կիսվելու լավագույն փորձով, մշակելու նոր գաղափարներ և ստեղծելու գինու զբոսաշրջության ավելի համահունչ ու դինամիկ փորձ:

Համաժողովին մասնակցում էին ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, կազմակերպության անդամ պետությունների զբոսաշրջության ոլորտի լիազոր մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, գինու զբոսաշրջության ոլորտի ավելի քան 20 երկրի 120 ներկայացուցիչ, մասնավոր և այլ շահագրգիռ կողմեր:

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00