Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ

10 Սեպտեմբերի, 2024

Նախարար Գևորգ Պապոյանը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել նաև Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Կազիս Ստարկևիչյուսի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը և Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում և Լիտվայում գյուղատնտեսության զարգացմանն ու երկկողմ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, երկու երկրների միջև ագրոպարենային ապրանքների շրջանառության մեծացմանը, գյուղատնտեսության թվայնացմանն ու ոլորտում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը։

Գևորգ Պապոյանն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության ոլորտում գործող տնտեսավարողների միջև հանդիպումների կազմակերպման հնարավորությունը։

Գևորգ Պապոյանը նաև ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00