Գևորգ Պապոյանը Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում այցելել է «EggEnergy» ընկերություն

09 Սեպտեմբերի, 2024

Լատվիայի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «EggEnergy» ընկերություն, որը զբաղվում է շրջանաձև կանաչ տնտեսության զարգացմամբ՝ էներգիայի այլընտրանքային աղբյուրների և տեխնոլոգիական իննովացիաների կիրառմամբ։

Նախարարին ուղեկցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Ընկերությունը թռչնաբուծական գոմաղբից արտադրում է բիոգազ՝ տարեկան 10 մլն խմ և օրգանական պարարտանյութեր։

Նախարարը շրջել է ընկերության տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացներին և ներուժին։

Գևորգ Պապոյանը ընդգծել է շրջակա միջավայրի պաշտպանության տեսանկյունից կանաչ շրջանաձև գյուղատնտեսության անհրաժեշտությունը և կարևորությունը։

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբեր ամսին ընկերության ներկայացուցիչների այց կազմակերպել Հայաստանի Հանրապետություն՝ համագործակցություն հաստատելու և իրենց կողմից կիրառվող տեխնոլոգիաները ՀՀ-ում ներդնելու նպատակով։

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

Գյուղատնտեսության ոլորտի պետական օժանդակության ծրագրեր

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00