Նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային

06 Սեպտեմբերի, 2024

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային և Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար տարածաշրջանային համակարգող Մաքսիմ Սուրկովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հիմնադրամի գործունեությունն ու Էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության ծրագրերը։

Այս համատեքստում Արման Խոջոյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունն ուղղված է կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, և պետական օժանդակության գործիքակազմը հարմարեցվում է կլիմայի փոփոխության պայմաններում համապատասխան տեխնոլոգիաների կիրառմանը։

Արման Խոջոյանը նաև տեղեկացրել է, որ գյուղատնտեսության ոլորտը չափազանց զգայուն է կլիմայի փոփոխության նկատմամբ և մեծապես կախված է եղանակային պայմաններից, և դրանով պայմանավորված գյուղոլորտում կլիմայի փոփոխության հարմարվողականության հայեցակարգի շուրջ 20 միջոցառումներ իրենց տեղն են գտել գյուղատնտեսության ոլորտում 2023 - 2026 թվականներին ռազմավարության միջոցառումների ծրագրում։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես գյուղատնտեսությունն առավել շատ է կրում կլիմայի ազդեցության փոփոխությունը՝ երկուստեք ընդգծվել է համագործակցության կարևորությունը։
Նոնհլանհլա Զինդելան պատրաստակամություն է հայտնել աջակցել համատեղ ծրագրերի մշակմանը և ընթացիկ ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Կորպորատիվ կառավարում

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00