Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս

30 Օգոստոսի, 2024

Օգոստոսի 30-ին նախարար Գևորգ Պապոյանն այցելել է Արագածոտնի մարզի «Գլորիա չիզիս» պանրի արտադրամաս՝ գործունեությանն ու ընթացիկ ծրագրերին ծանոթանալու նպատակով։  Այցին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանը, Արագածավանի գյուղապետ Արթուր Նազարյանը։

Նախարարը շրջել է գործարանում, ծանոթացել արտադրական գործընթացներին և կարողություններին։

«Գլորիա չիզիս» ընկերությունը հիմնադրվել է 2004 թ-ին: Մասնագիտացված է պանրագործության բնագավառում և սպառողին է ներկայանում 100% կաթից արտադրվող շուրջ 10 տեսակի հոլանդական տարբեր պանիրներով։

Արտադրամասում կիրառվում են հոլանդական ինժեներական լավագույն տեխնոլոգիաները, տարեկան պատրաստվում է 70.000 կգ պանիր, օրական վերամշակվում է ֆերմերային տնտեսություններից մթերվող 2 տոննա կաթ։

Նախարարը ողջունել է ընկերության գործունեությունը և հայտնել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ աջակցություն ցուցաբերելու վերջինիս զարգացմանը:

Գևորգ Պապոյանը ներկայացրել է պետական օժանդակության ծրագրերը, որոնց միջոցով հնարավորություն կտրվի բազմապատկելու արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով և դրանք արտահանել միջազգային շուկաներ:

Այցի ընթացքում նախարարն այցելել է նաև Արագածավանի «Բլեք անգուս» ՍՊԸ-ի ֆերմային տնտեսություն և սպանդանոց։

Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրին և ընկերության գործունեությանը:

Ներդրումային քաղաքականության ամփոփագիր

Ներդրումային միջավայրի և աջակցության ծրագրերի ուղեցույց

Դու կարող ես կանխել կոռուպցիան

Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույց

  • ԹԵԺ ԳԻԾԸ

    * ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00

ԹԵԺ ԳԻԾ

81-40

ԳՈՐԾԱՐԱՐ ՄԻՋԱՎԱՅՐ

(+374 11) 597 539

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

(+374 11) 597 157

ՈՐԱԿԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ

(+374 11) 597 167

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

(+374 11) 597 166

  • ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
  • (+374 11) 597 166

ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ

(+374 11) 597 254

  • ԳՅՈՒՂՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • (+374 11) 597 254

* ԹԵԺ ԳԻԾԸ գործում է աշխատանքային օրերին` երկուշաբթի-ուրբաթ` ժամը 09:00-18:00